Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով

 

ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի Բանահյուսության տեսության և պատմության բաժինը 2018 թ. հունիսի 26-ից 27-ը կազմակերպում է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս Կարապետ Մելիք-Օհանջանյանի ծննդյան 125-ամյակին նվիրված գիտաժողով:

Զեկուցումներ են ընդունվում հետևյալ թեմաներով.

          - հայ և հարևան ժողովուրդների բանահյուսություն և ժողովրդական մշակույթ

          - համեմատական լեզվաբանություն եւ բանասիրություն

          - միջնադարի գրականագիտություն

          Գիտաժողովի մասնակցության համար անհրաժեշտ է զեկուցման հիմնադրույթները (կես էջի սահմաններում) ուղարկել christina.ayvazyan@gmail.com էլեկտրոնային հասցեին մինչև ս.թ. մայիսի 30-ը՝ նշելով հեղինակի անուն-ազգանունը, կոչումը, պաշտոնը և հեռախոսահամարը:

          Գիտաժողովի աշխատանքային լեզուները հայերենն ու ռուսերենն են: Գիտաժողովի կազմկոմիտեի կողմից հավանության արժանացած զեկուցումների հեղինակները գիտաժողովից հետո կտեղեկացվեն իրենց հոդվածների ձևավորման կարգի մասին՝ տպագրության հանձնելու նպատակով:

 

ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

Երք, 06/26/2018 - 10:00 - Չոր, 06/27/2018 - 18:00

Send to