Error message

  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 699 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 700 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 701 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 704 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_environment_initialize() (line 706 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 302 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 303 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 311 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in include_once() (line 318 of /home/iaeam/public_html/sites/default/settings.php).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 826 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: ini_set(): Session ini settings cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 835 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_name(): Session name cannot be changed after headers have already been sent in drupal_settings_initialize() (line 838 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: session_set_save_handler(): Session save handler cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 245 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: session_id(): Session ID cannot be changed after headers have already been sent in drupal_session_initialize() (line 269 of /home/iaeam/public_html/includes/session.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).
  • Warning: Cannot modify header information - headers already sent by (output started at /home/iaeam/public_html/index.php:4) in drupal_send_headers() (line 1555 of /home/iaeam/public_html/includes/bootstrap.inc).

ՀՀ ԳԱԱ ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԳԻՏԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՐՑԱԽՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԷԹՆԻԿ ԶՏՄԱՆ ԵՎ ՀԱՅՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2020 թ. 44-օրյա պատերազմից հետո՝ նոյեմբերի 9-ին ստորագրված  համաձայնագրի չկատարված պարտավորությունները, 2021 թ. մայիս և նոյեմբեր ամիսներին ու 2022 թ. սեպտեմբերին ադրբեջանական բանակի ռազմական ներխուժումները Արցախի և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններ ու բնակավայրեր և ՀՀ ինքնիշխան տարածքից 41 քառակուսի կիլոմետրի բռնազավթումը, 2022 թ. դեկտեմբերի 12-ից սկսված՝ Արցախի 9-ամսյա ամբողջական շրջափակումը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունը, ինչպես նաև Արցախի հայ բնակչության դեռ ընթացող բռնի տեղահանությունը՝ ուղղակի շարունակությունն են այն ցեղասպան գործողությունների ու հայրենազրկման, որոնք սկսվեցին 1988 թ. փետրվարի սումգայիթյան ջարդերով և շարունակվեցին 1992 թ. Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Գետաշենում և այլուր տեղի ունեցած կոտորածներով ու բռնագաղթով։ Այս համակարգված ցեղասպանության և էթնիկ զտման վերաբերյալ միջազգային կառույցներն ու կազմակերպությունները մինչ օրս չեն նախաձեռնել որևէ իրավական գործընթաց, իսկ նշված գործողությունների դատապարտումը չի անցել վերացական հայտարարությունների սահմանից և չի վերածվել հստակ հակազդեցության ու պատժամիջոցների:

Առնվազն վերջին 35 տարիների ընթացքում Ադրբեջանի ողջ կրթական համակարգն ու տեղեկատվական դաշտը սեփական երկրի հանրության մեջ ներարկել են հայերի հանդեպ ատելություն ու թշնամանք՝ այդ թվում հայասպանների հերոսացման և պատմագրության կեղծարարության միջոցով: Այժմ էլ Ադրբեջանի կողմից Արցախի հայությանն առաջարկվող «վերաինտեգրման ծրագրերը» որևէ ակնարկ չեն պարունակում ատելության այս ծավալների դեմ պայքարի մասին, փոխարենը էթնիկ զտումը ներկայացվում է որպես «հակաահաբեկչական գործողություն»: Համատարած անպատժելիության և ամենաթողության այս մթնոլորտը լուրջ մտահոգություն է առաջացնում մեր ժողովրդի համար օրհասական պահին և հիշեցնում սրանից 100 տարի առաջ ծառացած իրավիճակը:

Այսօր Ադրբեջանը «քաղաքակիրթ մարդկության» լռության պայմաններում ոչ միայն խժռում է Արցախը, այլև տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ առաջ քաշելով «Արևմտյան Ադրբեջան» անհեթեթ և շինծու հասկացությունը, որն աստիճանաբար դառնում է Հարավային Կովկասում նոր աշխարհագրություն ձևավորելու՝ Ադրբեջանի քաղաքական հայտերից մեկը. սրան զուգահեռ զարգացվում են հարավային Դաղստանի և արևելյան Վրաստանի նկատմամբ տարածքային պահանջները: Նոր ադրբեջանական ինքնության այս բանաձևերը քննարկվում են գիտական հավակնություն ունեցող և նույնիսկ Ադրբեջանի գիտությունների ակադեմիայի հովանավորությամբ լույս տեսած բազմաթիվ հրապարակումներում: Ավելին՝ ադրբեջանական լոբբիստական շրջանակները տարբեր պետություններում հետևողականորեն միջամտում են Հայաստանի հետ գործակցաբար կազմակերպվող գիտահասարակական նախաձեռնություններին (գրքերի հրատարակություն, ֆիլմերի ցուցադրություն, ներկայացումներ, գիտական միջոցառումներ)՝ խոչընդոտելով դրանց իրագործմանը և հայ գիտնականների մասնակցությանը այդ նախաձեռնություններին: Սա, իր հերթին, նպաստում է ՀՀ սահմաններից դուրս հակահայկական տրամադրությունների տարածմանը: Միաժամանակ, Ադրբեջանի դաշնակիցներն ամեն կերպ իրենց աջակցությունն ու հովանավորությունն են հայտնում Ադրբեջանի հակահայկական և ծավալապաշտական նկրտումներին։

Առանց մասնագիտական հատուկ վերլուծության իսկ՝ ակնհայտ է առաջիկա բարդ և, ըստ ամենայնի, արյունոտ զարգացումների ընթացքը: Որպես հումանիտար գիտությունների ներկայացուցիչներ՝ չենք կարող չբարձրաձայնել, որ ինչպես դաշնակից ՀԱՊԿ անդամ պետությունները, այնպես էլ ՄԱԿ-ն ու փափուկ միջոցների կողմնակից ԵՄ երկրները, չափից դուրս «դանդաղ շարժվելով», արագորեն կորցնում են Հարավային Կովկասում իրենց հիմնարար արժեքների և ստանձնած առաքելության իրականացման հնարավորությունները: Այդպես շարունակելու դեպքում՝ Հարավային Կովկասում «խաղաղությունը» կարող է ձեռք բերվել՝ տարածաշրջանը «հերոսացած» հանցագործներին հանձնելու գնով: Ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջազգային կազմակերպությունների համար սա չէ սեփական հայրենիքում արժանապատիվ ապրելու՝ մարդու իրավունքի իրացման գինը:

Միանալով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մեր գործընկերների «Փրկել Արցախը» կոչին (2023 թ. սեպտեմբերի 22; http://www.genocide-museum.am/arm/21.09.23.php), որպես մտավորականներ և հայ ժողովրդի անցյալով ու ներկայով զբաղվող մասնագետներ, մտահոգված մեր ժողովրդի ապագայով՝ կոչ ենք անում.

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ սթափության, ուժերի ամբողջական լարման և կազմակերպված համախմբվածության, 

2. Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ հնարավոր բոլոր հարթակներում բարձրացնել արդեն իսկ իրականացված ցեղասպանության և էթնիկ զտումների հարցը և հետամուտ լինել ոչ միայն դրանց դատապարտմանը, այլև հետևանքների վերացմանը ու դահիճ պետությունների դեմ պատժիչ գործողությունների իրականացմանը,

3. ՀՀ իշխանություններին՝ հնարավոր բոլոր միջոցներով միջազգային ատյաններում բարձրաձայնել արցախահայության իրավունքների և ցեղասպանության հարցը: Նաև առաջարկում ենք ստեղծել տարբեր երկրներում ապրող հայ և օտարազգի բարեկամ մասնագետներից բաղկացած՝ ընդլայնված Խորհրդատվական մարմին, որ կօգտագործի ողջ հայության ներուժը և կոնկրետ գործողությունների պլան կմշակի՝ մարդկանց կյանքերը փրկելու համար: Առաջարկում ենք ստեղծել նաև Քաղաքական ճգնաժամային ընդլայնված կոմիտե, որ կփորձի արցախահայության փրկության հարցում համերաշխություն և համաձայնություն ձևավորել տարբեր քաղաքական ուժերի միջև՝ դուրս գալով նեղ խմբերով ազգի ճակատագրական հարցերը որոշելու փորձառությունից,

4. Միջազգային կազմակերպություններին և օտարերկրյա կառավարություններին՝ ոչ թե հերթական «մտահոգությունն» արտահայտել արցախահայության դրության վերաբերյալ, այլ հստակ գործողություններ իրականացնել: Նախաձեռնել հայ մշակութային ժառանգության պահպանության միջազգային մշտադիտարկում և պատասխանատվության ենթարկել այդ ժառանգությունը ոչնչացնողներին: Ադրբեջանի քաղաքականությունը որակել որպես մարդկության դեմ հանցագործություն և նախա-ձեռնել դրա հետ կապված բոլոր ընթացակարգերը,

5. Մեր գործընկերներին՝ բոլոր երկրների ակադեմիական հանրությանը, ձայն բարձրացնել ի պաշտպանություն Արցախի բնիկ էթնիկ տարրի, որը 21-րդ «գլոբալ» դարում միայնակ է մնացել հարևան ֆաշիստական վարչակարգերի օտարատյաց քաղաքականության առջև, և որի անտեսումը մեծ ու պատմական պատասխանատվություն է դնում գիտական համայնքի վրա:

25.09.2023 թ., Երևան

Երկ, 09/25/2023 - 21:15

Send to