Մատենաշար

Հայ ազգագրություն և բանահյուսություն 9

Ներկ ա աշխատությունը նվիրված է հայ Ժողովրդի հոգևոր մշակույթի քիչ ուսումնասիրված բնագավառներից մեկին՝ Ամանորի տոնակատարություններին ու ծիսական սովորույթներին։ Աշխատության նպատակն է պատմա-ազգագրական, տոմարական ու բանագիտական քննություններով պարզել Ամանորի տեղր հայ ժողովրդի երկրագործական տոնախմբում, նրա պատմականորեն անցած փուլերը, բացահայտել Ամանորի ծիսական համալիրի էական կողմերը, կապն ու առնչակցությունը ժողովրդի առօրյայի հետ, քննարկել Ամանորի ծիսակարգին ուղեկցող ժողովրդական բանահյուսությունը, բնորոշել ժանրի առանձնահատկություններն ու առաջ քաշել Ամանորի երգաշարի հետ կապված ծագումնաբանական որոշ հարցեր։

Հայ ազգագրություն և բանահյուսություն 8

«Հայ ազգագրություն և բանահյուսություն» մատենաշարի ներկա պրակը ընդգրկում է մտավորական-գրող Սերինեի (Սերինե Մովսեսի Ավագյան) տարիների ընթացքում հավաքած ու շարադրված պատմական Հայաստանի Վասպուրական աշխարհի բնակավայրերից մեկի՝ Արճակի ազգագրական ու բանահյուսական նյութերը։ ժողովածուն պատրաստելու ընթացքում հեղինակը մշտապես ունկնդրել է հնագիտության և ազգագրության ինստիտուտի համապատասխան մասնագետներին և հիմնական ուղեցույց է ունեցել Ս, Դ, Լիսիցյանի «Ազգագրական հարցարանը»։

Հայ ազգագրություն և բանահյուսություն 3

Ներկա ժողովածուն բազմավաստակ ժողովրդագետ Սահակ Մովսիսյանի (Բենսե) ազգագրական-բանահյուսական, մեծ մասամբ, անտիպ, ժառանգության մի ստվար մասն է կազմում։

Այն ընդգրկում է Ս. Մովսիսյանի գրական-բանահավաքչական գործունեության սկզբնավորումից (XIX դարի վերջերից) մինչև իր կյանքի ավարտը (1939 թ․) գրած ու գրառած Բուլանխի (պատմական Հարք) գավառի պատմա-ազգագրական, բանահյուսական նյութերը, մի քանի ազգագրական մանր հետազոտություններ։

Հայ ազգագրություն և բանահյուսություն 2

1965 թ. Հայկական ՍՍՀ գիտությունների ակադեմիայի հրատարակությամբ լույս տեսավ Խ. Փորքշեյանի «Նոր Նախիջևանի հայ ժողովրդական բանահյուսությանը» ժողովածուն, որը լայն ընդունելություն գտավ ընթերցող հասարակության, մասնավորապես Ռոստովի և Հյուսիսային Կովկասի հայաբնակ շրջանների աշխատավորության կողմից: Ինստիտուտի և հրատարակչության հասցեով ստացվեցին բազմաթիվ պահանջներ ու առաջարկներ վերահրատարակելու ժողովածուն:

Ընդառաջելով այդ ցանկություններին, ինստիտուտը որոշեց ժողովածուն վերահրատարակել՝ լրացնելով այն հեղինակի ու այլ բանահավաքների հավաքած նոր նյութերով և միացնել արվեստի ինստիտուտի կողմից հրատարակության պատրաստված Մ. Լյուլեճյանի «Նոր Նախիջևանի և շրջակա գյուղերի հայ ժողովրդական երգերն ու եղանակները» հավաքածուն:

«Հայ ազգագրություն ու բանահյուսություն» (նյութեր և ուսումնասիրություններ) մատենաշարի սույն երկրորդ գրքի առաջին և երկրորդ մասերը լրացնում են մեկը մյուսին և տալիս են Նոր Նախիջևանի հայ գաղթօջախի ժողովրդական բանահյուսության ու երաժշտության պատկերը: Գրքի նյութերը դասակարգել, խմբագրել ու տպագրության են պատրաստել՝ Ա. Նազինյանը (բանահյուսության բաժինը) և Ա. Քոչարյանը (երաժշտության բաժինը): Բնագրերի բարբառային հնչման տառադարձությունը ստուգել ու ճշգրտել են Շ․ Շահինյանը և Ա. Հովակիմյանը:

Հայ ազգագրություն և բանահյուսություն 1

Մատենաշարի սույն` առաջին գրքում զետեղված են հանգուցյալ ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարդան Ս. Թեմուրճյանի «Գամիրքի հայերը» պատմա-ագգագրական բնույթի աշխատությունը և ամերիկահայ բանասեր Ե. Տեր-Մկրտչյանի «Վանեցոնց հարսանիքը» կենցաղագրական պատկերները: Եթե Վ. Թեմուրճյանի աշխատությունը Արևմտյան Հայաստանի Գամիրք գավառի հայերի ազգագրության ամփոփ շարադրանքն է՝ կենցաղին ու սովորություններին վերաբերող համակողմանի նյութերի քննությամբ, ապա Ե. Տեր-Մկրտչյանը ներկայացնում է միայն վանեցիների հարսանեկան սովորույթները, գրված տեղի բարբառով, որով շարադրանքն ստանում է աշխույժ ու կենդանի բնույթ:

Subscribe to RSS - Մատենաշար