Սարգիս Հարությունյանի 90-ամյակին նվիրված գիտական հոդվածների ժողովածու

 

ՀՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ

ԺՈՂՈՎԱԾՈՒԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

վերջնաժամկետ՝ նոյեմբերի 10

 

          Այս տարի լրանում է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Սարգիս Բարդուղիմեոսի Հարությունյանի 90-ամյակը, որի առթիվ ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը նախապատրաստում է գիտական հոդվածների թեմատիկ ժողովածու՝ նվիրված մեր սիրելի հոբելյարին։ Հոդվածները կարող են լինել բանագիտական, ազգագրական, հնագիտական եւ միջգիտակարգային, սակայն պետք է առնչություն ունենան Ս.Բ. Հարությունյանի գիտական հետազոտությունների ոլորտին։ Այդ իսկ պատճառով թեմատիկ ժողովածուի համար հոդվածների հեղինակներին առաջարկվում են հետեւյալ թեմաները.

  • աշխարհաստեղծման առասպելներն ու մոտիվները, դրանց հետ կապված պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում;
  • տիեզերքի ուղղաձիգ բազմաշերտ բաժանման (երկմաս, եռամաս եւն…) մասին դիցաբանական պատկերացումները, դրանց արտացոլումը նյութական մշակույթի հուշարձաններում եւ առարկաներում, դրսեւորումը ժողովրդական ծեսերում ու սովորույթներում, բանահյուսական տարբեր ժանրերի ստեղծագործություններում։

 

Հոդվածների համար պահանջվող չափանիշներն են.

  • հիմնական նյութը եւ եզրահանգումները պետք է պարունակեն գիտական նորույթ եւ չպետք է նախկինում հրատարակված լինեն։
  • պետք է ունենա կես էջանոց մուտք (անոտացիա), որը չպետք է նույնանա ամփոփման եւ եզրահանգումների հետ։ Մուտքում պետք է համառոտ ներկայացվեն ուսումնասիրվող խնդրի դրվածքը, նախապատմությունը եւ այլ հետազոտողների անդրադարձները (եթե կան)։
  • սկզբում պետք է նշվի հոդվածագրի անուն–ազգանունը, ապա՝ գիտական կոչումը։ Այնուհետեւ փակագծերի մեջ պետք է նշվի հաստատության անվանումը, հեղինակի պաշտոնը, էլեկտրոնային փոստի հասցեն, բջջային հեռախոսահամարը։ Տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 11, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հոդվածն ուղարկել երկու ձեւաչափով՝ Word-2007 եւ PDF։
  • գրել մեծատառերով, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 14, միջտողային հեռավորությունը՝ 1։ Վերնագրից հետո ներկայացնել հիմնաբառերը (key-words)՝ 7-10 բառ, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։ Հիմնաբառերից հետո պետք է ներկայացվի մուտքը (տե՛ս 2-րդ կետը), տառատեսակը՝ Sylfaen շեղագիր, տառաչափը՝ 12, միջտողային հեռավորությունը՝ 1։
  • տեքստի ընդհանուր ծավալը (ներառյալ մուտքը, հղումները եւ գրականության ցանկը) չպետք է գերա­զանցի 23.000 նիշը (10 էջ)՝ բառամիջյան արանքներով։
  • և հղումները տալ էջատակերում` շարունակական համարակալմամբ։ Հղումներում պետք է նշել միայն հղվող գրքի կամ հոդվածի հեղինակի կամ երկու համահեղինակների (երկուսից ավելի հեղինակների դեպքում՝ միայն առաջին հեղինակի + et al.) ազգանուն(ներ)ը՝ այդ գրքի կամ հոդվածի լեզվով, այնուհետեւ՝ հրատարակության թվական, ստորակետ, հատորի կամ պրակի թիվ (առանց որեւէ համառոտագրության), ստորակետ եւ էջի թիվ (առանց «էջ» բառի)։ Նույն ծանոթագրության մեջ իրար հաջորդող հղումները միմյանցից բաժանել կետ-ստորակետով։ Օրինակ՝ Brown 2014, 1, 654; Сорокин 2016, 51; Arikyan et al., 1985, 118.
  • գրականության ամբողջական ցանկը պետք է ներկայացվի հոդվածի վերջում՝ հեղինակների ազգանունների այբբենական կարգով, հայերեն-ռուսերեն-արեւմտաեվրոպական լեզուներ հերթականությամբ, եւ չպետք է գերազանցի 2 էջը։ Օրինակ՝ Խոստիկյան Ա.Գ. 1968, Հայաստանի բարձրալեռնային բնակավայրերը, Երեւան, «Գիտություն», 1968։ Կամ՝ Башаркин И.О. 2003, Основы исторического анализа // Вестник древней истории, 2003, № 4 (256), 98.
  • առանձին ֆայլերով ուղարկել հոդվածի ամփոփումները՝ ռուսերեն եւ անգլերեն, յուրաքանչյուրը մինչեւ մեկ էջի սահմաններում։ Ամփոփման մեջ պետք է օտարալեզու ընթերցողի համար հասկանալի լինեն աշխատանքի հիմնական նորույթը, ձեռքբերումներն ու եզրահանգումները։ Կարելի է տալ նաեւ որոշ հղումներ՝ նույն սկզբունքներով, ինչ հոդվածի մեջ։

 

Հոդվածներն ընդունվում են մինչեւ ս.թ. նոյեմբերի 10-ը։

Ուղարկել  christina.ayvazyan@gmail.com հասցեին՝

նամակի վերնագրում նշելով «Հարությունյան-90»։

Չոր, 08/01/2018 - 00:15 - Շաբ, 11/10/2018 - 00:00