"Պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկրերից վերցված ԴՆԹ-ի վերլուծությունը"

Հնգ, 12/01/2022 -
15:00 - 16:00
 
ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Հնակենսաբանության և էթնոկենսաբանության գիտահետազոտական խմբի սեմինարների շրջանակում ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող, Դուբլին համալսարանի Թրինիթի քոլեջի հրավիրված հետազոտող Անահիտ Հովհաննիսյանը կներկայացնի "Պեղումների արդյունքում հայտնաբերված ոսկրերից վերցված ԴՆԹ-ի վերլուծությունը" վերնագրով զեկուցում։ Զեկուցման ընթացքում ներկայացվելու են արխեոգենետիկայի ժամանակակից մեթոդները և դրանց օգտագործման հեռանկարները հնագիտական մի շարք խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Սեմինարը հատկապես կհետաքրքրի և օգտակար կլինի հնագիտության և մարդաբանության ոլորտի հետազոտողների և ուսանողների համար։ Մուտքն ազատ է։