![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/default_images/top_2.jpg?itok=YRAz91VR)
Մարգահովիտ բազմաշերտ բնակավայրը գտնվելով բազմամետաղային հանքավայրերի տարածքում, կարևոր դեր է խաղացել հնագույն մետաղագործության պատմության մեջ: Բնակավայրի պեղումները հնարավորություն կտան ուսումնասիրել Աղստև գետի վերին հոսանքի նյութական մշակույթը հիմնականում վաղ բրոնզի (մ.թ.ա. մոտ 3000-2500 թթ.), ինչպես նաև ուշ բրոնզի և վաղ երկաթի (մ.թ.ա. մոտ 1500-800 թթ.) դարաշրջանում: