![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/447478741_965520388695137_6297034185602979122_n_0.jpg?itok=DBlgpJ9C)
2024 թ. մայիսի 30-ին ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը հյուրընկալել էր Իվլինի հնագիտական ծառայության գերատեսչության պատվիրակությանը (Ֆրանսիա): Իվլինի հիմնադրամը Ֆրանսիայի արտգործնախարարության “Mission Archéologique Caucase” ծրագրի հետ համագործակցությամբ ֆինանսավորում է 2018 թվականին ձևավորված և մինչ այժմ գործող հայ-ֆրանսիական “Tavush Archaeological Project” հնագիտական ծրագիրը, որի հիմնական նպատակն է Հայաստանի հյուսիսարևելյան շրջանների հնագիտական ժառանգության ուսումնասիրությունը:
Պատվիրակություն այցելության նպատակն է ամրապնդել համագործակցությունը Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ և ծանոթանալ հնագիտական արշավախմբի արդյունքներին: ՀԱԻ տնօրեն Արսեն Բոբոխյանի, գիտական ղեկավար Պավել Ավետիսյանի և “Tavush Archaeological Project” հնագիտական ծրագրի համաղեկավար Լևոն Աղիկյանի կողմից ներկայացվեցին արշավախմբի ձեռքբերումները և հետագա ուսումնասիրությունների նպատակները: