<a href="/hy/events-and-activities/1304">Հնագիտության և ազգագրության ինստիտուտում կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը</a>
Օրեր առաջ Հնագիտության և ազգագրության ինստիտուտում (ՀԱԻ) կայացավ «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը ֆիլմի ցուցադրությունը, որը կազմակերպել էր ինստիտուտի Վաղ հնագիտության բաժինը։
33 տարի առաջ՝ 1991թ․ հոկտեմբերի 5-ին, Երևանում՝ Հայաստանի պատմության թանգարանում (ՀՊԹ), կայացել էր «Մովսես Խորենացին և հայ հնագիտությունը» խորագիրը կրող գիտաժողով և ցուցահանդես՝ նվիրված Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» աշխատության 1500-ամյակին։ Այդ ընթացքում նկարահանվել է նաև «Մովսես Խորենացու «Հայոց պատմություն»-ը վավերագրական ֆիլմը»։