![](https://iae.am/sites/default/files/styles/750/public/17553949_10210652154953599_4243105668166653272_n_0.jpg?itok=e7a3bGrC)
Ինչպե՞ս են արտահայտում Լոս Անջելեսի երիտասարդ հայերը իրենց ինքնությունը առօրյա կյանքում: Վերջին տարիներին զգալիորեն աճել է համացանցային մշակույթի դերը լոսահայ համայնքում, հատկապես երկրորդ սերնդի երիտասարդների դեպքում: Ավանդական ինքնության խորհրդանիշների փոխարեն այս երիտասարդ հայերը ստեղծում-կիսվում են թվային նկարներ և վիդեոներ, որոնք հումորով դիտարկում, ծաղրում և փառաբանում են լոսահայ համայնքի յուրահատկությունները: Սեմինարին այս երևույթը նաև համեմատվում է ավանդական սփյուռքի ինքնության հետ:
Rik Adriaans-ը Բուդապեշտի (Կենտրոնական Եվրոպական Համալսարանի) Central European University-ի Սոցիոլոգիայի և Սոցիալական Մարդաբանության բաժնի ասպիրանտ է: Նրա ատենախոսությունը անդրադառնում է Հայաստանի և Լոս Անջելեսի կապերին` մեդիայի և զանգվածային մշակույթի տեսանկյունից: