Ինստիտուտի կառուցվածքը և կադրային կազմը.
Ներկայումս ինստիտուտի գիտահետազոտական մասը ներառում է 10` “Հայաստանի վաղ հնագիտության”, “Հին Հայաստանի հնագիտության”, “Միջնադարյան Հայաստանի հնագիտության”, “Հայ վիմագրության”, “Հայ ազգագրության”, “Արդիականության ազգաբանության”, “էթնո-սոցիոլոգիայի”, “Հայ բանահյուսության տեսության և պատմության”, “Հայ բանահյուսության տեքստաբանության”, “Սփյուռքի ուսումնասիրության” բաժիններ, 5 ` “կիրառական ազգագրության”, “Նորակառույցների հնագիտական ուսումնասիրության”, “Հնակենսաբանության”, Քարաշամբի դամբարանադաշտի պեղումների և ուսումնասիրության”, “Արտաշատի պեղումների և ուսումնասիրության” գիտահետաոտական խմբեր: Գիտահետազոտական աշխատանքներին սպասարկում են “Վերականգնման և կամերալ մշակման”, “Համակարգչային մշակման” լաբորատորիաները, արխիվը և գրադարանը:
Ինստիտուտի գիտական անձնակազմը 143 հոգի է, որից`
ՀՀ ԳԱԱ թղթ.անդամ – 3
Գիտությունների դոկտոր – 13
Գիտությունների թեկնածու - 65