«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումներ

 

«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է հետևյալ սեմինարների շարքը.

հուլիսի 2-ին. Ի՞նչ է անալիտիկ հոգեբանությունը և ինչպես է այն աշխատում (ոչ հոգեբանների համար),
բանախոս. Լիլիթ Սիմոնյան,

հուլիսի 3-ին. Յունգյան տեսությունների կիրառումը հայագիտական ուսումնասիրությունների մեջ: Խորհրդանիշներ և դրանց վերլուծությունը,
բանախոս. Լիլիթ Սիմոնյան,

հուլիսի 9-ին. Յունգյան անալիտիկ հոգեբանությունը և կրոնը (բոլորի համար),
բանախոս. Լիլիթ Սիմոնյան,

հուլիսի 10-ին. Աստվածաբանություն` հոգեբանների և հայագետների (ոչ աստվածաբանների) համար,
բանախոս. Հայկ Հակոբյան,

հուլիսի 11-ին. Շարժական սրբություններ. մասունք, խաչ, պաշտամունքային գիրք (2019-2020 թթ. Գյուլբենկյան հիմնադրամի դրամաշնորհով կատարված հետազոտության նախնական արդյունքներ),
բանախոս. Լիլիթ Սիմոնյան:

Սեմինարների սկիզբը՝ ժ. 19.00

Ուրբ, 06/19/2020 - 13:30