«Կ. Գ. Յունգ - 145». Աստվածաբանություն` հոգեբանների և հայագետների (ոչ աստվածաբանների) համար

Ուրբ, 07/10/2020 -
19:00 - 20:30

 

«Կ. Գ. Յունգ - 145» միջոցառումների շրջանակում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտը և ԳիՀԻ հայագետների և հոգեբանների միավորումը ս. թ. հուլիսի 2-ին, 3-ին, 9-ին, 10-ին և 11-ին անցկացնում է սեմինարների շարք:

 

Սեմինար․  «Աստվածաբանություն` հոգեբանների և հայագետների (ոչ աստվածաբանների) համար», բանախոս. Հայկ Հակոբյան

Հոգեբանությունը որպես մարդկային հոգու հետ գործ ունեցող գիտակարգ սերտորեն կապված է աստվածաբանության և կրոնագիտության հետ: Սակայն ինչպես ցանկացած գիտություն, հոգեբանությունը նույնպես կրոնական, աստվածաբանական երևույթները վերլուծում է իր դիրքերից: Կարիք կա միևնույն հարցերի շուրջ երկկողմանի մոտեցման՝ ավելի խորությամբ դրանք հասկանալու համար: «Աստվածաբանությունը հոգեբանների ու ոչ աստվածաբան հայագետների համար» սեմինարի նպատակը կլինի հոգեբանության քննության առարկա հանդիսացող կրոնական, աստվածաբանական դրևորում ունեցող երևույթների վերլուծությունն աստվածաբանության դիրքերից: Այս սեմինարի ընթացքում մենք փորձելու ենք տալ երազների ու ու տեսիլքների, հոգական այլ երևույթների աստվածաբանական, ուղղափառ ընկալումները, ինչպես նաև բացատրվելու են մասունքների, եկեղեցական գրքերի պաշտամունքի, ուխտագնացությունների եկեղեցական ընկալումները: Սեմինարի ընթացքում, վերոգրյալի աստվածաբանական քննության համատեքստում, քննվելու են նաև  ավանդական եկեղեցիների դավանանքի առանձնահատկություները, հիմնական դոգմաները, որոնք, անշուշտ, սեմինարի ժամանակ քննվելիք թեմաների  ակունքում են:

 

Սեմինարն առցանց է, կարող եք միանալ այս հղումով: