<a href="/hy/events-and-activities/903">Չորրորդական ժամանակաշրջանի լանդշաֆտները Փոքր Կովկասում. կլիմայական փոփոխությունների և մարդու գործունեության արտացոլումը գեոմորֆոլոգիայի վրա</a>
Այս դասախոսության ժամանակ ամփոփ անդրադարձ կարվի միջազգային համագործակցությունների շրջանակներում Կովկասի կլիմայի, լանդշաֆտի փոփոխությունների եւ հնագիտության մեր 17 տարվա հետազոտությունների արդյունքներին:
Դասախոսության ընթացքում կբացատրենք Կասպից ծովի հարաբերական մակարդակի փոփոխությունների ազդեցությունը տարածաշրջանի հիդրոհամակարգի եւ նախապատմական բնակավայրերի վրա: Կներկայացնենք ջրային ռեսուրսների կառավարման եւ ոռոգման հայտնի ամենահին կառույցները, որոնք կապված են Փոքր Կովկասի կլիմայի և նորքարեդարյան հասարակությունների զարգացման հետ: