ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհուրդ

Ինստիտուտի գիտական խորհուրդը ինստիտուտի գիտական գործունեությունը համակարգող մարմին է, որի կառուցվածքը և անդամների թիվը, տնօրենի առաջարկությամբ, հաստատում է ակադեմիայի համապատասխան բաժանմունքի բյուրոն:

Գիտական խորհուրդը

  • Քննարկում, հաստատում է ինստիտուտի գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունները, գիտահետազոտական աշխատանքների թեմատիկան ու ծրագրերը, գիտական կադրերի պատրաստման, միջազգային գիտական համագործակցության հարցերը.
  • համակարգում է գիտական թեմաներով կատարվող աշխատանքները.
  • քննարկում և հրատարակության է երաշխավորում ինստիտուտի աշխատող-ների ու տվյալ մասնագիտությամբ այլ կազմակերպություններում աշխատող հեղինակների պլանային և արտապլանային մենագրությունները , ժողովածուները և այլն.
  • առնվազն տարեկան մեկ անգամ քննարկում և հաստատում է տնօրենի և գիտական ստորաբաժանումների ղեկավարների հաշվետվություններն ու առաջարկությունները ինստիտուտի գիտական գործունեության վերաբերյալ.
  • քննարկում է գիտության զարգացման հրատապ հիմնահարցեր, լսում գիտական հաղորդումներ.
  • նշանակալի գիտական աշխատանքները, գյուտերն ու հայտնագործություն-ներն առաջադրում է պարգևատրման, ինստիտուտի գիտնականներին ներկայացնում է գիտական կոչումների շնորհման ու առաջադրում ընտրել ակադեմիայի կազմում.
  • հաստատում է գիտական աշխատողների ատեստավորման արդյունքները.
  • ընտրում է ինստիտուտի հրատարակությունների խմբագիրներին, հաստա-տում խմբագրության կազմը:
  • Ինստիտուտի գիտահետազոտական ստորաբաժանումների ղեկավարներն ընտրվում են ինստիտուտի գիտական խորհրդի կողմից: 

 

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտական խորհրդի կազմը.

  1. Ավետիսյան Պավել, պ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ
  2. Սարգսյան Գագիկ, պ.գ.թ.
  3. Պետրոսյան Լևոն, պ.գ.թ.
  4. Հարությունյան Սարգիս, բ.գ.դ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ
  5. Աբրահամյան Լևոն, պ.գ.թ., ՀՀ ԳԱԱ թղթ. անդամ
  6. Բադալյան Ռուբեն, պ.գ.դ.
  7. Հոբոսյան Սուրեն, պ.գ.թ.
  8. Հայրապետյան Թամար, բ.գ.դ.
  9. Մելքոնյան Հուսիկ, պ.գ.թ.
  10. Պետրոսյան Էմմա, պ.գ.դ.
  11. Մարության Հարություն, պ.գ.դ.
  12. Գրիգորյան Գրիգոր, պ.գ.դ., պրոֆեսոր
  13. Հովսեփյան Ռոման, կ.գ.թ.
  14. Ավետիսյան Հայկ,   պ.գ.դ., պրոֆեսոր
  15. Պետրոսյան Համլետ, պ.գ.դ., պրոֆեսոր
  16. Մկրտչյան Սամվել, պ.գ.դ., դոցենտ